Սիրիայի խնդրով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց ԵՄ-ն չի քննարկել. Մոգերինի
INTERNATIONAL NEWSԵվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ:Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո:
«Մենք այս հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարց չենք քննարկել: ԵՄ անդամ որևէ երկիր նման առաջարկով հանդես չի եկել»,- ասել է Մոգերինին:
Ավելի վաղ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար պարտություն կլիներ Ուկրաինայում ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների վերանայումն այն պահին, երբ Ռուսաստանն աջակցում է Ասադի ուժերին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



