Սիրիայի խնդրով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց ԵՄ-ն չի քննարկել. Մոգերինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ:Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո:
«Մենք այս հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարց չենք քննարկել: ԵՄ անդամ որևէ երկիր նման առաջարկով հանդես չի եկել»,- ասել է Մոգերինին:
Ավելի վաղ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար պարտություն կլիներ Ուկրաինայում ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների վերանայումն այն պահին, երբ Ռուսաստանն աջակցում է Ասադի ուժերին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



