Թրամփը Ջոն Քելլիի թեկնածությունն առաջարկեց ազգային անվտանգության նախարարի պաշտոնի համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ հրամանատարության նախկին ղեկավար, Ռազմածովային ուժերի պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիի թեկնածությունն Է առաջարկել ազգային անվտանության նախարարության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hill թերթը՝ հղում անելով Թրամփի հայտարարությանը:
«Գեներալ Ջոն Քելլիի տասնամյակների զինվորական ծառայությունը եւ երկրի ներսում ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարին խորը նվիրվածությունը նրան իդեալականորեն համապատասխան են դարձնում որպես ազգային անվտանգության նախարարության ղեկավար ծառայելու համար»,- հրատարակությունը մեջբերել Է Թրամփի հայտարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



