Թրամփը Ջոն Քելլիի թեկնածությունն առաջարկեց ազգային անվտանգության նախարարի պաշտոնի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ հրամանատարության նախկին ղեկավար, Ռազմածովային ուժերի պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիի թեկնածությունն Է առաջարկել ազգային անվտանության նախարարության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hill թերթը՝ հղում անելով Թրամփի հայտարարությանը:
«Գեներալ Ջոն Քելլիի տասնամյակների զինվորական ծառայությունը եւ երկրի ներսում ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարին խորը նվիրվածությունը նրան իդեալականորեն համապատասխան են դարձնում որպես ազգային անվտանգության նախարարության ղեկավար ծառայելու համար»,- հրատարակությունը մեջբերել Է Թրամփի հայտարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



