Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության ղեկավար կազմի 198 անձ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իրավապահ մարմինների կողմից ողջ երկրի տարածքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ իրականացվող գործողության շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 198-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողությունները գլխավորապես իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Մանիսայում, Հաքքարիում, Գազիանթեփում և Մերսինում: Ձերբակալվածները գլխավորապես կուսակցության նահանգային կամ գավառային բաժանմունքների ղեկավարներ են կամ կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետերը: Նրանց ձերբակալություններն իրականացվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու կամ նրանց օգտին քարոզչություն իրականացնելու հիմնավորումներով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



