Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության ղեկավար կազմի 198 անձ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իրավապահ մարմինների կողմից ողջ երկրի տարածքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ իրականացվող գործողության շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 198-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողությունները գլխավորապես իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Մանիսայում, Հաքքարիում, Գազիանթեփում և Մերսինում: Ձերբակալվածները գլխավորապես կուսակցության նահանգային կամ գավառային բաժանմունքների ղեկավարներ են կամ կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետերը: Նրանց ձերբակալություններն իրականացվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու կամ նրանց օգտին քարոզչություն իրականացնելու հիմնավորումներով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



