ՌԴ-ն ու ԱՄՆ-ը համատեղ առաջարկ են ուղարկել Հալեպի գրոհայիններին
INTERNATIONAL NEWSՌուսաստանն ու ԱՄՆ-ը համատեղ առաջարկ են ուղարկել Հալեպում գտնվող գրոհայիններին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Ապստամբները կարող են անվտանգ լքել Հալեպի արևելքը հատուկ միջանցքներով 48 ժամվա ընթացքում։ Նրանց նաև թույլատրվում է իրենց հետ վերցնել թեթև զենք։
Փաստաթղթում առանձին հիշատակվում է «Նուսրայի ճակատ» կազմակերպությունը, որին և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը համարում են ահաբեկչական։ Նրա ներկայացուցիչները կարող են Հալեպից ուղևորել բացառապես Իդլիբ նահանգ։ Քաղաքը լքել ցանկացող մնացած անձիք կարող են ինքնուրույն ընտրել, թե ուր ուղևորվեն։
Զինված խմբավորումների ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել ռուս-ամերիկյան առաջարկին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



