ՌԴ-ն ու ԱՄՆ-ը համատեղ առաջարկ են ուղարկել Հալեպի գրոհայիններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու ԱՄՆ-ը համատեղ առաջարկ են ուղարկել Հալեպում գտնվող գրոհայիններին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Ապստամբները կարող են անվտանգ լքել Հալեպի արևելքը հատուկ միջանցքներով 48 ժամվա ընթացքում։ Նրանց նաև թույլատրվում է իրենց հետ վերցնել թեթև զենք։
Փաստաթղթում առանձին հիշատակվում է «Նուսրայի ճակատ» կազմակերպությունը, որին և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը համարում են ահաբեկչական։ Նրա ներկայացուցիչները կարող են Հալեպից ուղևորել բացառապես Իդլիբ նահանգ։ Քաղաքը լքել ցանկացող մնացած անձիք կարող են ինքնուրույն ընտրել, թե ուր ուղևորվեն։
Զինված խմբավորումների ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել ռուս-ամերիկյան առաջարկին։
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



