Ստամբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 38-ի
INTERNATIONAL NEWSՄինչև 38-ի է հասել Ստամբուլի կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը, հայտնել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում։
Ավելի վաղ հայտնվել էր 29 զոհի մասին, որոնցից 27-ը՝ ոստիկան։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Թուրքիայի առողջապահության նախարարաության տվյալներով՝ տուժել է 155 մարդ, որոնցից 14-ը մնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Պայթուցիկ սարքերը գործի էին դրվել նախօրեի երեկոյան «Բեշիկթաշ» մարզադաշտի մոտ, որտեղ համանուն ֆուտբոլային թիմը հանդիպում էր անցկացնում «Բուրսասպոր» թիմի հետ։ Պայթյուններից մեկը կարող էր իրականացնել մահապարտը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ականապատված ավտոմեքենան խոյահարել է ոստիկանների ավտոբուսը։
Թուրքիայի իշխանությունները մեկօրյա սուգ են հայտարարել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



