Ստամբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 38-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինչև 38-ի է հասել Ստամբուլի կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը, հայտնել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում։
Ավելի վաղ հայտնվել էր 29 զոհի մասին, որոնցից 27-ը՝ ոստիկան։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Թուրքիայի առողջապահության նախարարաության տվյալներով՝ տուժել է 155 մարդ, որոնցից 14-ը մնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Պայթուցիկ սարքերը գործի էին դրվել նախօրեի երեկոյան «Բեշիկթաշ» մարզադաշտի մոտ, որտեղ համանուն ֆուտբոլային թիմը հանդիպում էր անցկացնում «Բուրսասպոր» թիմի հետ։ Պայթյուններից մեկը կարող էր իրականացնել մահապարտը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ականապատված ավտոմեքենան խոյահարել է ոստիկանների ավտոբուսը։
Թուրքիայի իշխանությունները մեկօրյա սուգ են հայտարարել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



