Իրանը 16.6 մլրդ դոլարի գործարք է կնքել Boeing-ի հետ
INTERNATIONAL NEWSԻրանը հաստատել է, որ ավարտել է ամերիկյան Boeing ընկերության հետ 16.6 մլրդ դոլար արժողությամբ գործարքի կնքումը, որի շրջանակներում մտադիր է 80 ուղևորատար ինքնաթիռ գնել:
Այս մասին հաղորդում է Business Insider-ը` վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցը, որը նշել է, որ գործարքը հնարավոր է դարձել իրագործել անցյալ տարի կնքված միջուկային համաձայնագրից հետո միայն:
Աղբյուրի հաղորդմամբ` Իրանը ցանկանում է ձեռք բերել 50 Boeing 737 և 30 Boeing 777 մակնիշի օդանավեր, որոնք կմատակարարվեն հաջորդ տասը տարում: Ինչպես նշվում է, սա ամերիկյան ընկերության հետ կնքված խոշորագույն գործարքն է 1979-ից ի վեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Վաշինգտոնը Boeing-ին և ընկերության եվրոպական մրցակից Airbus-ին թույլտվություն էր շնորհել` «միլիարդանոց պայմանագրեր» կնքել Իրանի հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



