Իրանը 16.6 մլրդ դոլարի գործարք է կնքել Boeing-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը հաստատել է, որ ավարտել է ամերիկյան Boeing ընկերության հետ 16.6 մլրդ դոլար արժողությամբ գործարքի կնքումը, որի շրջանակներում մտադիր է 80 ուղևորատար ինքնաթիռ գնել:
Այս մասին հաղորդում է Business Insider-ը` վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցը, որը նշել է, որ գործարքը հնարավոր է դարձել իրագործել անցյալ տարի կնքված միջուկային համաձայնագրից հետո միայն:
Աղբյուրի հաղորդմամբ` Իրանը ցանկանում է ձեռք բերել 50 Boeing 737 և 30 Boeing 777 մակնիշի օդանավեր, որոնք կմատակարարվեն հաջորդ տասը տարում: Ինչպես նշվում է, սա ամերիկյան ընկերության հետ կնքված խոշորագույն գործարքն է 1979-ից ի վեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Վաշինգտոնը Boeing-ին և ընկերության եվրոպական մրցակից Airbus-ին թույլտվություն էր շնորհել` «միլիարդանոց պայմանագրեր» կնքել Իրանի հետ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



