Թրամփի դստեր հետ մեկ գավաթ սուրճ ըմպելու հնարավորությունն աճուրդի է հանվել 50.000 դոլարով
INTERNATIONAL NEWSCharitybuzz առցանց աճուրդի հարթակը աճուրդի է հանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփին հանդիպելու և նրա ընկերակցությամբ մի գավաթ սուրճ ըմպելու բացառիկ հնարավորությունը:
Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, առցանց աճուրդին դեռևս մասնակցել է 8 տղամարդ, որոնցից մեկը հմայիչ շիկահերի հետ հանդիպման դիմաց առաջարկել է 16.500 դոլար՝ չնայած, որ հանդիպման հնարավորության մեկնարկային գինը 50.000 դոլար է:
Նշվում է, որ հանդիպումը կայանալու է կա՛մ Նյու Յորքի Trump Tower-ում, կա՛մ՝ Վաշինգտոնի Trump Hotel–ում և, ընդհանուր առմամբ, տևելու է 1 ժամից էլ պակաս:
Հայտնի է, որ Իվանկա Թրամփի հետ հանդիպման համար վճարված գումարն ուղղվելու է բարեգործությանը՝ մասնավորապես՝ մանկական հիվանդանոցներից մեկին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



