Թրամփի դստեր հետ մեկ գավաթ սուրճ ըմպելու հնարավորությունն աճուրդի է հանվել 50.000 դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆCharitybuzz առցանց աճուրդի հարթակը աճուրդի է հանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփին հանդիպելու և նրա ընկերակցությամբ մի գավաթ սուրճ ըմպելու բացառիկ հնարավորությունը:
Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, առցանց աճուրդին դեռևս մասնակցել է 8 տղամարդ, որոնցից մեկը հմայիչ շիկահերի հետ հանդիպման դիմաց առաջարկել է 16.500 դոլար՝ չնայած, որ հանդիպման հնարավորության մեկնարկային գինը 50.000 դոլար է:
Նշվում է, որ հանդիպումը կայանալու է կա՛մ Նյու Յորքի Trump Tower-ում, կա՛մ՝ Վաշինգտոնի Trump Hotel–ում և, ընդհանուր առմամբ, տևելու է 1 ժամից էլ պակաս:
Հայտնի է, որ Իվանկա Թրամփի հետ հանդիպման համար վճարված գումարն ուղղվելու է բարեգործությանը՝ մասնավորապես՝ մանկական հիվանդանոցներից մեկին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



