ՌԴ ռազմատիեզերական ուժերը ներգրավել են ռազմավարական «Տու-22Մ3» ռմբակոծիչներ և ավելի քան 20 ռազմական ուղղաթիռ
INTERNATIONAL NEWSԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստիպված են եղել նահանջել սիրիական Պալմիրայից ՌԴ ռազմատիեզերական ուժերի «Տու-22Մ3» ռմբակոծիչների հարվածներից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Գործակալության տեղեկություններով՝ ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել այն բանից հետո, երբ Սիրիայի ռազմաօդային ուժերն ու ՌԴ ռազմատիեզերական ուժերը ահաբեկիչներին հասցրել են ավիահարվածներ:
Օպերացիայի շրջանակներում, նշվում է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը ներգրավել են ռազմավարական «Տու-22Մ3» ռմբակոծիչներ և ավելի քան 20 ռազմական ուղղաթիռ:
Բացի այդ՝ Աթ-Թար բարձունքներին հասցվել է հարվածներ «Կալիբր» թևավոր հրթիռներով:
«Ալ-Մասդար» պորտալի աղբյուրներից մեկը պնդում է, որ Պալմիրա են ուղարկել սիրիական հետախուզության էլիտար ստորաբաժանումներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



