ՌԴ ռազմատիեզերական ուժերը ներգրավել են ռազմավարական «Տու-22Մ3» ռմբակոծիչներ և ավելի քան 20 ռազմական ուղղաթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստիպված են եղել նահանջել սիրիական Պալմիրայից ՌԴ ռազմատիեզերական ուժերի «Տու-22Մ3» ռմբակոծիչների հարվածներից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Գործակալության տեղեկություններով՝ ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել այն բանից հետո, երբ Սիրիայի ռազմաօդային ուժերն ու ՌԴ ռազմատիեզերական ուժերը ահաբեկիչներին հասցրել են ավիահարվածներ:
Օպերացիայի շրջանակներում, նշվում է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը ներգրավել են ռազմավարական «Տու-22Մ3» ռմբակոծիչներ և ավելի քան 20 ռազմական ուղղաթիռ:
Բացի այդ՝ Աթ-Թար բարձունքներին հասցվել է հարվածներ «Կալիբր» թևավոր հրթիռներով:
«Ալ-Մասդար» պորտալի աղբյուրներից մեկը պնդում է, որ Պալմիրա են ուղարկել սիրիական հետախուզության էլիտար ստորաբաժանումներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



