Ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Էրդողանը խստապես քննադատել է ահաբեկչության կազմակերպիչներին և հայտնել, որ ահաբեկչական հարձակումն ուղղված է եղել անվտանգության ուժերի աշխատակիցների և խաղաղ քաղաքացիների դեմ։
Նա վստահություն է հայտնել, որ ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. «Դժբախտաբար, այդ ակցիայի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ահաբեկչությունն ամենաայլանդակ դրսևորումն է, սակայն երկիրն ու ազգը կհաղթահարեն այն, իսկ հանցագործները խստապես կպատժվեն»։
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, իսկ վիրավորներինը՝ 166-ի։ Զոհերից 27-ը ոստիկաններ են։ Ձերբակալվել է 10 մարդ։ Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



