Ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Էրդողանը խստապես քննադատել է ահաբեկչության կազմակերպիչներին և հայտնել, որ ահաբեկչական հարձակումն ուղղված է եղել անվտանգության ուժերի աշխատակիցների և խաղաղ քաղաքացիների դեմ։
Նա վստահություն է հայտնել, որ ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. «Դժբախտաբար, այդ ակցիայի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ահաբեկչությունն ամենաայլանդակ դրսևորումն է, սակայն երկիրն ու ազգը կհաղթահարեն այն, իսկ հանցագործները խստապես կպատժվեն»։
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, իսկ վիրավորներինը՝ 166-ի։ Զոհերից 27-ը ոստիկաններ են։ Ձերբակալվել է 10 մարդ։ Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



