Մերձդնեստրում նախագահ են ընտրում
INTERNATIONAL NEWSGazeta.ru-ի փոխանցմամբ՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության տարածքում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին։
Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20.00-ը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է ավելի քան 418.000 մարդ։ Նախագահի թեկնածուները 6-ն են։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ՝ Եվգենի Շևչուկը, խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, դատախազ Ալեքսանդր Դելին, ՍԴ նախկին ղեկավար Վլադիմիր Գրիգորևը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Օլեգ Խորժանը, վիդեոբլոգեր Իրինա Վասիլակին։
Մերձդնեստրում նախագահական նախորդ ընտրություններն անցկացվել են 2011 թվականի դեկտեմբերին, երկրորդ փուլի արդյունքներով հաղթել էր Շևչուկը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



