Մերձդնեստրում նախագահ են ընտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆGazeta.ru-ի փոխանցմամբ՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության տարածքում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին։
Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20.00-ը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է ավելի քան 418.000 մարդ։ Նախագահի թեկնածուները 6-ն են։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ՝ Եվգենի Շևչուկը, խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, դատախազ Ալեքսանդր Դելին, ՍԴ նախկին ղեկավար Վլադիմիր Գրիգորևը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Օլեգ Խորժանը, վիդեոբլոգեր Իրինա Վասիլակին։
Մերձդնեստրում նախագահական նախորդ ընտրություններն անցկացվել են 2011 թվականի դեկտեմբերին, երկրորդ փուլի արդյունքներով հաղթել էր Շևչուկը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



