Հալեպի՝ գրոհայինների վերահսկած շրջաններից մեկ օրում դուրս է բերվել մոտ 18 հազար բնակիչ
INTERNATIONAL NEWSՄոտ 18 հազար բնակիչներ, այդ թվում ավելի քան 7500 երեխաներ, մեկ օրում դուրս են բերվել Հալեպի՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Զենքը վայր են դրել և քաղաքի արևմտյան մաս անցել 28 գրոհայիններ։ Համապատասխան Սիրիայի նախագահի կողմից ընդունված որոշման՝ նրանք համաներվել են»,-նշել են կենտրոնում։
Ազատագրված շրջաններում անցկացվում են ականազերծման աշխատանքներ։ Մեկ օրում ականազերծվել է 8 հեկտար տարածք։ Բացի այդ, մեկ օրում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 24 շենք, այդ թվում հացի 1 գործարան,2 դպրոց, 2 մզկիթ, 1 էլեկտրական ենթակայան, ինչպես նաև 4.5 կմ ավտոճանապարհ։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



