Հալեպի՝ գրոհայինների վերահսկած շրջաններից մեկ օրում դուրս է բերվել մոտ 18 հազար բնակիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտ 18 հազար բնակիչներ, այդ թվում ավելի քան 7500 երեխաներ, մեկ օրում դուրս են բերվել Հալեպի՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Զենքը վայր են դրել և քաղաքի արևմտյան մաս անցել 28 գրոհայիններ։ Համապատասխան Սիրիայի նախագահի կողմից ընդունված որոշման՝ նրանք համաներվել են»,-նշել են կենտրոնում։
Ազատագրված շրջաններում անցկացվում են ականազերծման աշխատանքներ։ Մեկ օրում ականազերծվել է 8 հեկտար տարածք։ Բացի այդ, մեկ օրում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 24 շենք, այդ թվում հացի 1 գործարան,2 դպրոց, 2 մզկիթ, 1 էլեկտրական ենթակայան, ինչպես նաև 4.5 կմ ավտոճանապարհ։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



