Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տալիս տեսակցել «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»
SOCIETY«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ինքը ամիսներ շարունակ դիմել է ՀՀ տարբեր պետական կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ քրեակատարողական վարչությանը՝ թույլ տալու տեսակցել «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամներին:
Սակայն առանց որևէ պատճառաբանության մշտապես մերժում է ստացել. «Եթե հարազատների նկատմամբ արգելքը կարող է տարածվել, ապա ԱԺ պատգամավորի դեպքում իրավիճակն այլ է, նման սահմանափակում չի կարող լինել»,- մեկնաբանեց Զ. Փոստանջյանը՝ այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



