Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տալիս տեսակցել «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ինքը ամիսներ շարունակ դիմել է ՀՀ տարբեր պետական կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ քրեակատարողական վարչությանը՝ թույլ տալու տեսակցել «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամներին:
Սակայն առանց որևէ պատճառաբանության մշտապես մերժում է ստացել. «Եթե հարազատների նկատմամբ արգելքը կարող է տարածվել, ապա ԱԺ պատգամավորի դեպքում իրավիճակն այլ է, նման սահմանափակում չի կարող լինել»,- մեկնաբանեց Զ. Փոստանջյանը՝ այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



