Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարն ընդգրկված է ադրբեջանական «սև ցուցակում»
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նորանշանակ ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուն ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում»: 2015թ-ի սեպտեմբերին մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների հետ այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիացի օրենսդիրներն այն ժամանակ այցելել են նաև ղարաբաղա-ադ րբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ:
Այս առնչությամբ դեկտեմբերի 7-ին կրկին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրունո լը Ռուն այցելել է «ադրբեջանական գրավյալ տարածքներ» առանց Բաքվի թույլտվության` այս կերպ խախտելով «օրենքը, երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:
Ադրբեջանական «սև ցուցակում» ընդգրկված են մի շարք ֆրանսիացի օրենսդիրներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



