Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարն ընդգրկված է ադրբեջանական «սև ցուցակում»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նորանշանակ ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուն ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում»: 2015թ-ի սեպտեմբերին մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների հետ այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիացի օրենսդիրներն այն ժամանակ այցելել են նաև ղարաբաղա-ադ րբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ:
Այս առնչությամբ դեկտեմբերի 7-ին կրկին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրունո լը Ռուն այցելել է «ադրբեջանական գրավյալ տարածքներ» առանց Բաքվի թույլտվության` այս կերպ խախտելով «օրենքը, երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:
Ադրբեջանական «սև ցուցակում» ընդգրկված են մի շարք ֆրանսիացի օրենսդիրներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



