Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է սաուդիներին
INTERNATIONAL NEWSԲրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Հռոմում կայացած մի հանդիպման ընթացքում զայրացած ասել է, թե Սաուդյան Արաբիան ու Իրանն իրենց տիկնիկավարներ են զգում՝ անուղղակիորեն մասնակցելով Մերձավոր Արևելքի հակամարտություններին:
Ջոնսոնն այս հանգամանքը տարածաշրջանում ուժեղ առաջնորդի բացակայությամբ է պայմանավորել, որը հեղինակություն կլիներ միաժամանակ սուննի և շիա համայնքների համար՝ փոխանցում է «Գարդիանը», որի ձեռքում է հայտնվել այդ ձայնագրությունը: Սա իսկական սկանդալ է այդ երկրի համար, որովհետև վարչապետ Թերեզա Մեյը նոր–նոր էր վերադարձել Պարսից ծոցի երկրներ կատարած աշխատանքային ուղևորությունից, որտեղ հանդիպումներ էր ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի և Օմանի ղեկավարների հետ։ Այլ խոսքով՝ Ջոնսոնը խախտել է դաշնակիցներին չքննադատելու՝ բրիտանական դիվանագիտության կանոնը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



