Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է սաուդիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Հռոմում կայացած մի հանդիպման ընթացքում զայրացած ասել է, թե Սաուդյան Արաբիան ու Իրանն իրենց տիկնիկավարներ են զգում՝ անուղղակիորեն մասնակցելով Մերձավոր Արևելքի հակամարտություններին:
Ջոնսոնն այս հանգամանքը տարածաշրջանում ուժեղ առաջնորդի բացակայությամբ է պայմանավորել, որը հեղինակություն կլիներ միաժամանակ սուննի և շիա համայնքների համար՝ փոխանցում է «Գարդիանը», որի ձեռքում է հայտնվել այդ ձայնագրությունը: Սա իսկական սկանդալ է այդ երկրի համար, որովհետև վարչապետ Թերեզա Մեյը նոր–նոր էր վերադարձել Պարսից ծոցի երկրներ կատարած աշխատանքային ուղևորությունից, որտեղ հանդիպումներ էր ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի և Օմանի ղեկավարների հետ։ Այլ խոսքով՝ Ջոնսոնը խախտել է դաշնակիցներին չքննադատելու՝ բրիտանական դիվանագիտության կանոնը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



