Թրամփը պետքարտուղարի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է պետքարտուղարի նշանակման մասին հայտարարել հաջորդ շաբաթ: Այդ մասին նա հայտնել Է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հաջորդ շաբաթն այն ժամանակն Է, երբ ես կհայտարարեմ պետքարտուղարի անունը»,-ասել Է Թրամփը, նշելով, որ նախագահական վարչակազմում նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունը ինքը կհնչեցնի դեկտեմբերի 7-ին եւ 8-ին:
Նա հավաստել Է, որ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին դիտարկվում Է որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու: Ընդ որում՝ Թրամփը հաստատական պատասխան Է տվել այն հարցին, թե արդյոք Ռոմնին այդ պաշտոնն զբաղեցնելու իրական հնարավորություններ ունի:
Թրամփը հավելել Է, որ վարչակազմում նշանակումների հարցի շուրջ խորհրդակցել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



