Թրամփը պետքարտուղարի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է պետքարտուղարի նշանակման մասին հայտարարել հաջորդ շաբաթ: Այդ մասին նա հայտնել Է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հաջորդ շաբաթն այն ժամանակն Է, երբ ես կհայտարարեմ պետքարտուղարի անունը»,-ասել Է Թրամփը, նշելով, որ նախագահական վարչակազմում նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունը ինքը կհնչեցնի դեկտեմբերի 7-ին եւ 8-ին:
Նա հավաստել Է, որ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին դիտարկվում Է որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու: Ընդ որում՝ Թրամփը հաստատական պատասխան Է տվել այն հարցին, թե արդյոք Ռոմնին այդ պաշտոնն զբաղեցնելու իրական հնարավորություններ ունի:
Թրամփը հավելել Է, որ վարչակազմում նշանակումների հարցի շուրջ խորհրդակցել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



