Կարտոֆիլի ձողիկներ պանրով
LIFEԿարտոֆիլի եւ պանրի սիրահարներն աշխարհում բազմաթիվ են: Հենց նրանց էլ Past.am-ն առաջարկում է բաղադրատոմս, որը պատրաստելը դյուրին է:
Բաղադրիչները
5 միջին չափի խաշած կարտոֆիլ;
2 ձու;
100 գր. պաքսիմատ;
100 գր. պինդ պանիր;
2-3 ճաշի գդալ ալյուր;
բուսական յուղ (տապակելու համար);
աղացած սեւ պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը կեղեւով եփել, մաքրել, անցկացնել քերիչով կամ մսաղացով աղալ:
2. Ավելացնել ձուն, համեմունքները, աղը եւ լավ խառնել:
3. Ստացված զանգավծին ավելացնել ալյուր եւ խառնել: Կարտոֆիլի ձողիկների հիմքը պատրաստ է:
4. Պանիրը երկարությամբ կտրատել:
5. Խոնավ ձեռքերով կարտոֆիլից ձողիկներ պատրաստել, մեջտեղում պանիր դնել, թաթախել պաքսիմատի մեջ եւ բուսական յուղով 4 կողմից տապակել այնքան, մինչեւ պատվի ոսկեգույն կեղեւով:
6. Կարտոֆիլի ձողիկները մատուցել տաք վիճակում, ձեր նախընտրած սոուսով:



