Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա
SOCIETYՍիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինյալները դուրս են եկել հին թաղամասերից: Նշվում Է, որ նահանջելիս ծայրահեղականները լուրջ կորուստներ են կրել:
Նաեւ նշվում Է, որ Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականների խմբերն իրենց մի քանի ներկայացուցիչների ուղարկել են Թուրքիա: Ուղեւորության նպատակը թուրքական կողմին համոզելն Է՝ բանակցություններ վարել սիրիական բանակի հետ զինված ընդդիմության կազմավորումներին անվտանգության միջանցքներ տրամադրելու շուրջը, որոնցով նրանք կարողանան դուրս գալ քաղաքից:
Զինված խմբավորումների տասնյակ ակտիվիստներ հանձնվում են սիրիական զորքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



