Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինյալները դուրս են եկել հին թաղամասերից: Նշվում Է, որ նահանջելիս ծայրահեղականները լուրջ կորուստներ են կրել:
Նաեւ նշվում Է, որ Հալեպի արեւելքում դիրքեր գրաված արմատականների խմբերն իրենց մի քանի ներկայացուցիչների ուղարկել են Թուրքիա: Ուղեւորության նպատակը թուրքական կողմին համոզելն Է՝ բանակցություններ վարել սիրիական բանակի հետ զինված ընդդիմության կազմավորումներին անվտանգության միջանցքներ տրամադրելու շուրջը, որոնցով նրանք կարողանան դուրս գալ քաղաքից:
Զինված խմբավորումների տասնյակ ակտիվիստներ հանձնվում են սիրիական զորքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



