Կրթության նախարարությունը դեկտեմբերին արտակարգ ռեժիմով կաշխատի բոլոր ուղղություններով
SOCIETYԿրթության նախարարությունը ձևավորել է աշխատանքային 8 խումբ, որոնք դեկտեմբերին բոլոր ուղղություններով կաշխատեն արտակարգ ռեժիմով: Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Դա նշանակում է բավականին լուրջ ինտենսիվ աշխատանք, բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերն աշխատում են, և օտար լեզուների, և գիտության, և մնացած ուղղություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ հիմնական ուղղությունները նախանշված են, և աշխատանքներն ինտենսիվ կատարվում են: «Հիմնականում մենք կարիք ունենք այդ աշխատանքներն ավելի գործնական դարձնել: Այդ աշխատանքների հաշվետվությունը կամփոփենք մամուլի ասուլիսով, և դուք կիմանաք, թե ինչ քայլեր ենք մենք կատարել»,- եզրափակեց նախարարը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



