Կրթության նախարարությունը դեկտեմբերին արտակարգ ռեժիմով կաշխատի բոլոր ուղղություններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿրթության նախարարությունը ձևավորել է աշխատանքային 8 խումբ, որոնք դեկտեմբերին բոլոր ուղղություններով կաշխատեն արտակարգ ռեժիմով: Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Դա նշանակում է բավականին լուրջ ինտենսիվ աշխատանք, բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերն աշխատում են, և օտար լեզուների, և գիտության, և մնացած ուղղություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ հիմնական ուղղությունները նախանշված են, և աշխատանքներն ինտենսիվ կատարվում են: «Հիմնականում մենք կարիք ունենք այդ աշխատանքներն ավելի գործնական դարձնել: Այդ աշխատանքների հաշվետվությունը կամփոփենք մամուլի ասուլիսով, և դուք կիմանաք, թե ինչ քայլեր ենք մենք կատարել»,- եզրափակեց նախարարը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
4
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



