Դոնալդ Թրամփը դիմակահանդեսին ներկայացել է Թրամփի կերպարով
SOCIETYԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Լոնգ Այլենդում իր գլխավոր նվիրատուների կազմակերպած՝ «Հերոսներ և չարագործներ» մոտիվներով կառնավալային երեկույթին ներկայացել է իր իսկ կերպարով:
Այս մասին տեղեկացնում է Politico-ն` ընդգծելով, որ Թրամփը երեկույթին ժամանել է վերարկուով և փողկապով մուգ կոստյումով: Պատասխանելով հարցին, թե ում հանդերձով է նա ներկայացել, քաղաքական գործիչն իրենց է ցույց տվել և ասել. «Իմ»:
Ի դեպ, երեկույթին ներկա չեն գտնվել ոչ Թրամփի կինը` Մելանիան, ոչ էլ երեխաները: Խնջույքին մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավի ղեկավարը և Թրամփի ավագ խորհրդատուն:
Նախընտրական քարոզարշավի ղեկավար Քելլիեն Քոնուեյն իր թվիթերյան էջում Թրամփի հետ համատեղ լուսանկար է հրապարակել խնջույքից։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



