Դոնալդ Թրամփը դիմակահանդեսին ներկայացել է Թրամփի կերպարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Լոնգ Այլենդում իր գլխավոր նվիրատուների կազմակերպած՝ «Հերոսներ և չարագործներ» մոտիվներով կառնավալային երեկույթին ներկայացել է իր իսկ կերպարով:
Այս մասին տեղեկացնում է Politico-ն` ընդգծելով, որ Թրամփը երեկույթին ժամանել է վերարկուով և փողկապով մուգ կոստյումով: Պատասխանելով հարցին, թե ում հանդերձով է նա ներկայացել, քաղաքական գործիչն իրենց է ցույց տվել և ասել. «Իմ»:
Ի դեպ, երեկույթին ներկա չեն գտնվել ոչ Թրամփի կինը` Մելանիան, ոչ էլ երեխաները: Խնջույքին մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավի ղեկավարը և Թրամփի ավագ խորհրդատուն:
Նախընտրական քարոզարշավի ղեկավար Քելլիեն Քոնուեյն իր թվիթերյան էջում Թրամփի հետ համատեղ լուսանկար է հրապարակել խնջույքից։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



