Զինված անձը կրակոցներ է արձակել ՌԴ-ի հետ սահմանային ֆիննական քաղաքում. կա 3 զոհ
SOCIETYՖինլանդիայում զինված տղամարդը մահացու կրակոցներ է արձակել ռեստորանից դուրս եկող երեք կանանց ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշեր ֆիննական Իմատրա քաղաքում, որը գտնվում է ՌԴ-ի հետ սահմանին:
Ոստիկանության տվյալներով` սպանված կանանցից երեքն էլ ֆիննուհիներ էին, որոնցից մեկը` տեղական խորհրդի պաշտոնյա, երկուսը` լրագրող: Զինված տղամարդուն միջադեպից անմիջապես հետո ձերբակալել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ 23-ամյա կասկածյալը նախկինում արդեն մեղադրվել է բռնության մեջ: Հարձակման շարժառիթը դեռևս անհայտ է:
Իմատրան 17 000 բնակչություն ունեցող փոքր քաղաք է, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից մի քանի կմ հեռավորությամբ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



