Զինված անձը կրակոցներ է արձակել ՌԴ-ի հետ սահմանային ֆիննական քաղաքում. կա 3 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖինլանդիայում զինված տղամարդը մահացու կրակոցներ է արձակել ռեստորանից դուրս եկող երեք կանանց ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշեր ֆիննական Իմատրա քաղաքում, որը գտնվում է ՌԴ-ի հետ սահմանին:
Ոստիկանության տվյալներով` սպանված կանանցից երեքն էլ ֆիննուհիներ էին, որոնցից մեկը` տեղական խորհրդի պաշտոնյա, երկուսը` լրագրող: Զինված տղամարդուն միջադեպից անմիջապես հետո ձերբակալել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ 23-ամյա կասկածյալը նախկինում արդեն մեղադրվել է բռնության մեջ: Հարձակման շարժառիթը դեռևս անհայտ է:
Իմատրան 17 000 բնակչություն ունեցող փոքր քաղաք է, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից մի քանի կմ հեռավորությամբ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



