Գորիս - Կապան ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կիլոմետրում՝ Գորիս - Կապան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 100 խմ ծավալով:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել են քարաբեկորներից: Արագ և ինտենսիվ աշխատանքի արդյունքում Գորիս - Կապան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



