Գորիս - Կապան ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կիլոմետրում՝ Գորիս - Կապան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 100 խմ ծավալով:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել են քարաբեկորներից: Արագ և ինտենսիվ աշխատանքի արդյունքում Գորիս - Կապան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



