Սաուդյան թագավորը Պարսից ծոցի երկրներով շրջագայության է մեկնում
INTERNATIONAL NEWSՍաուդյան թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Աս Սաուդը դեկտեմբերի 3-ին Պարսից ծոցի երկրներով՝ ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, Բահրեյն, շրջագայության է մեկնում, հայտնում է SPA գործակալությունը։
«Երկու սրբավայրերի պահապանը ԱՄԷ–ում, Կատարում, Քուվեյթում եւ Բահրեյնում շրջագայության ժամանակ կհանդիպի այդ երկրների ղեկավարներին եւ նրանց ներկայացուցիչներին, որոնց հետ կքննարկի բոլոր որոտներում հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,– ասված է գործակալության հայտարարության մեջ։
Թագավորը Բահրեյնում կմասնակցի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 երկրների (6-րդը՝ Օման) գագաթնաժողովին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



