Սաուդյան թագավորը Պարսից ծոցի երկրներով շրջագայության է մեկնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Աս Սաուդը դեկտեմբերի 3-ին Պարսից ծոցի երկրներով՝ ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, Բահրեյն, շրջագայության է մեկնում, հայտնում է SPA գործակալությունը։
«Երկու սրբավայրերի պահապանը ԱՄԷ–ում, Կատարում, Քուվեյթում եւ Բահրեյնում շրջագայության ժամանակ կհանդիպի այդ երկրների ղեկավարներին եւ նրանց ներկայացուցիչներին, որոնց հետ կքննարկի բոլոր որոտներում հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,– ասված է գործակալության հայտարարության մեջ։
Թագավորը Բահրեյնում կմասնակցի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 երկրների (6-րդը՝ Օման) գագաթնաժողովին։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



