Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայում դեկտեմբերի 3-ին ոստիկանական ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ: Վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ նախքան ինքնաթիռի վթարի ենթարկվելը պայթյուն է լսվել: «Նստատեղերի և մարդկային մարմինների մասնիկները տեղի բնակիչներ են գտել»,-հաղորդել է ռազմածովային բազայի ղեկավարը:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի Ռիաու կղզու ջրային տարածքում: Այն Պանկալպինանգ քաղաքից ուղևորվում էր Բատամ: Ռազմածովային բազայի ղեկավարն ընդգծել է, որ վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ նավեր` որոնողական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



