Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայում դեկտեմբերի 3-ին ոստիկանական ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ: Վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ նախքան ինքնաթիռի վթարի ենթարկվելը պայթյուն է լսվել: «Նստատեղերի և մարդկային մարմինների մասնիկները տեղի բնակիչներ են գտել»,-հաղորդել է ռազմածովային բազայի ղեկավարը:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի Ռիաու կղզու ջրային տարածքում: Այն Պանկալպինանգ քաղաքից ուղևորվում էր Բատամ: Ռազմածովային բազայի ղեկավարն ընդգծել է, որ վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ նավեր` որոնողական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



