ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր մտել են Միջերկրական ծով
SOCIETYՄիջերկրական ծով են մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Պենտագոնի կայքում:
Wasp (LHD 1) եւ Whidbey Island (LSD 41) դեսանտային նավերն անցել են Սուեզի ջրանցքով եւ դեկտեմբերի 1-ին մտել Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտի:
Նավերում գտնվում են 4 հազար զինծառայողներ՝ նավաստիներ եւ ծովային հետեւակայիներ, որոնք բարձր պատրաստության խումբ (ARG) են կազմում:
Wasp նավի հրամանատար Բայրոն Օգդենի խոսքով՝ իրենք Միջերկրական ծովում անվտանգության պահպանման առաքելություն ունեն: «Այս ծովային ուղին կենսականորեն կարեւոր նշանակություն ունի մեր գլոբալ տնտեսության համար, եւ այն անվտանգ Է մնում միասին աշխատող նավատորմերի կայուն փոխհարաբերությունների շնորհիվ»,- ընդգծել Է նա:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



