ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր մտել են Միջերկրական ծով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջերկրական ծով են մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Պենտագոնի կայքում:
Wasp (LHD 1) եւ Whidbey Island (LSD 41) դեսանտային նավերն անցել են Սուեզի ջրանցքով եւ դեկտեմբերի 1-ին մտել Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտի:
Նավերում գտնվում են 4 հազար զինծառայողներ՝ նավաստիներ եւ ծովային հետեւակայիներ, որոնք բարձր պատրաստության խումբ (ARG) են կազմում:
Wasp նավի հրամանատար Բայրոն Օգդենի խոսքով՝ իրենք Միջերկրական ծովում անվտանգության պահպանման առաքելություն ունեն: «Այս ծովային ուղին կենսականորեն կարեւոր նշանակություն ունի մեր գլոբալ տնտեսության համար, եւ այն անվտանգ Է մնում միասին աշխատող նավատորմերի կայուն փոխհարաբերությունների շնորհիվ»,- ընդգծել Է նա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



