Դոնալդ Թրամփը տրանսպորտի նախարար է նշանակելու Էլեյն Չաոյին
INTERNATIONAL NEWSԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է տրանսպորտի նախարար նշանակել Էլեյն Չաոյին։ Թրամփի թիմից աղբյուրը AP -ին հայտնել է, որ նախագահը նշանակման մասին կհայտնի առաջիկա ժամերին։
Գործակալության փոխանցմամբ 63-ամյա Չաոն զբաղեցրել է աշխատանքի նախարարի պաշտոնը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում ու դարձել առաջին ասիացի կինը, որը պաշտոն է զբաղեցրել Սպիտակ տան աշխատակազմում։ Չաոյի ծնողները ԱՄՆ են ներգաղթել, երբ նա 8 տարեկան էր։ 1993-ին նա ամուսնացել է Միթչ Մաքքոնելի հետ, որը հիմա հանրապետականների առաջնորդն է ԱՄՆ Կոնգրեսի սենատում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



