Դոնալդ Թրամփը տրանսպորտի նախարար է նշանակելու Էլեյն Չաոյին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է տրանսպորտի նախարար նշանակել Էլեյն Չաոյին։ Թրամփի թիմից աղբյուրը AP -ին հայտնել է, որ նախագահը նշանակման մասին կհայտնի առաջիկա ժամերին։
Գործակալության փոխանցմամբ 63-ամյա Չաոն զբաղեցրել է աշխատանքի նախարարի պաշտոնը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում ու դարձել առաջին ասիացի կինը, որը պաշտոն է զբաղեցրել Սպիտակ տան աշխատակազմում։ Չաոյի ծնողները ԱՄՆ են ներգաղթել, երբ նա 8 տարեկան էր։ 1993-ին նա ամուսնացել է Միթչ Մաքքոնելի հետ, որը հիմա հանրապետականների առաջնորդն է ԱՄՆ Կոնգրեսի սենատում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



