Սիրիայում երկու թուրք զինվոր է վիրավորվել
INTERNATIONAL NEWSՍիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում կրկին թուրք զինվորներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է երկու թուրք զինվոր, ովքեր հոսպիտալացվել են:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



